Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Չադում կանխել են հեղաշրջման փորձը

Չադում կանխել են հեղաշրջման փորձը
02.05.2013 | 11:31

Չադի մայրաքաղաք Նջամենայում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում՝ զինվորականներ, ընդդիմադիր կուսակցությունը ներկայացնող պատգամավոր։ Վերջիններս կասկածվում են հեղաշրջման փորձի մեջ։ Ինչպես նշվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ, հատուկ ծառայությունները չորս ամիսների ընթացքում հետևել են դավադրության մասնակիցներին։

Չադի նորագույն պատմությունը հարուստ է հեղաշրջումներով։ Երկրի գործող նախագահ Իդրիս Դեբին իշխանության է եկել 1990թ. իրականացված պետական հեղաշրջման շնորհիվ։

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ